Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՊԵԿ-ի երկընտրանքը հանգուցալուծված է

ՊԵԿ-ի երկընտրանքը հանգուցալուծված է
07.10.2016 | 00:57

ՊԵԿ-ի ղեկավարի հարցը տևական ժամանակ երկընտրանքի առաջ էր կանգնեցրել իշխանությանը. մեկ որոշում էին ազատել Հովհաննես Հովսեփյանին, մեկ հետողորմյա էին անում։ Սակայն, մեր տեղեկություններով, վերջնական որոշումն արդեն կայացված է։
Օրերս նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վարդան Հարությունյանի հետ և վերջակետ է դրել օրեր շարունակ «եփվող» այս հարցին։ Չնայած վերջինս այնքան էլ ոգևորված չէ իր նոր աշխատանքով, բայց չի մերժել նախագահի առաջարկը։

Իսկ մինչ այդ ՊԵԿ գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը «կաշվից» դուրս էր գալիս՝ իշխանություններին ցույց տալու, թե ինքը լավ աշխատող է և պետք չէ իրեն մեկ ուրիշով փոխարինել։ Սրա մասին են վկայում վերջին օրերին ՊԵԿ-ի տարբեր հաշվետվություններն ու կատարված աշխատանքն ի ցույց դնելու փորձերը:


Այսուհանդերձ, նախագահի և վարչապետի քաղաքական որոշումը կայացված է, և Հովհաննես Հովսեփյանը ստիպված է համալրել պաշտոնաթողների շարքերը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ